1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը. ԱԻՆ-ը հորդորում է հետևել վարքականոններին

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը. ԱԻՆ-ը 
հորդորում է հետևել վարքականոններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:

Թյուրըմբռնումներից խուսափելու համար ՀՀ ԱԻՆ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:

  1. Պետք է հանգստացնել տուժածին՝ հնարավորինս նվազեցնելով նրա շարժումները, խուճապի մատնվելը:
  2. Անմիջապես ահազանգել «103» կամ «911» ծառայություն:
  3. Սեղմել խայթած հատվածը՝ մինչ արյան հոսքի դադարումը (մինչև 5 րոպե):
  4. Հնարավորինս արագ տեղափոխել մոտակա բուժ.հաստատություն կամ հնարավորինս մոտեցնել տուժածին ժամանող օգնությանը:
  5. Մինչ օգնության ցուցաբերումն օգտագործել (տուժածին տալ) շատ հեղուկներ:

Տեղում օգնության բացակայության դեպքում, մասնագիտացված բուժ.հաստատու­թյուն­­ներից զգալիորեն հեռու գտնվելու պարագայում, ծայրահեղ դեպքերում (ոտքի խայթման դեպքում) վերքից մի փոքր վերևի հատվածում կարելի է դնել լարան՝ կասեցնելով թույնի տարածումը և չհանելով այն մինչ մասնագիտացված օգնության ցուցաբերումը: Ձեռքի խայթման դեպքում անհրաժեշտ է պահել այն ծալված վիճակում:

ԱԻՆ-ը ԶԼՄ-ներին և հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին հորդորում է օգտվել լիազոր մարմինների տրամադրած տեղեկատվությունից՝ հետևելով վերոնշյալ վարքականոններին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]