Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թեհրանն ԱՄՆ-ից պահանջել Է «ավարտել իր զորքերի ներկայությունը տարածաշրջանում»

Թեհրանն ԱՄՆ-ից պահանջել Է «ավարտել իր զորքերի ներկայությունը տարածաշրջանում»

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն Է Պարսից ծոցի գոտում եւ պետք Է հեռանա այդ տարածաշրջանից: Այս հայտարարությամբ, ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հունիսի 17-ին հանդես Է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Մենք միշտ ասել ենք ու վերստին կրկնում ենք, որ մենք երաշխավորում ենք անվտանգությունը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում»,-նշել Է Շամխանին:

Նա նաեւ պահանջել Է ԱՄՆ-ից՝ «ավարտել իր զորքերի ներկայությունը տարածաշրջանում, քանի որ հենց նա Է ճգնաժամի ու անվտանգության հիմնական աղբյուրը»: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հայտարարությունը հնչել Է Պարսից ծոցի գոտում ծայրահեղ լարված իրադրության ֆոնին, որն ստեղծվել Է Օմանի ծոցում լցանավերի պայթեցման միջադեպից հետո եւ այն հայտարարությամբ, որ Թեհրանը մտադիր Է հերթական միջոցները ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]