1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն 3 մլն եվրո Է հատկացնում Կահիրեում Եգիպտական ազգային թանգարանն արդիականացնելու համար

ԵՄ-ն 3 մլն եվրո Է հատկացնում Կահիրեում Եգիպտական ազգային թանգարանն արդիականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը եւ Եվրամիությունը ձեռնամուխ են լինում Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտական ազգային թանգարանի արդիականացման նախագծի համատեղ իրագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 16-ին հայտնել են հին եգիպտական գանձարանի վերակառուցման նախագծի գործարկման արարողությանը, գանձարան, որի 117 տարին լրանում Է այս տարի: Նախագիծը հաշվարկված Է երեք տարվա համար:

Այն ֆինանսավորվում Է Եվրամիության կողմից, որը դրամաշնորհ Է հատկացնում 3,1 մլն եվրոյի չափով, լրագրողներին հայտնել Է Եգիպտոսի հնությունների գործերի նախարար Հալեդ ալ Անանին: Ինչպես պատմել Է Բեռլինի եգիպտական թանգարանի եւ պապիրուստների հավաքածուի տնօրեն եգիպտագետ Ֆրիդերիկա Զայֆրիդը, «եգիպտական խոշոր հավաքածուներ ունեցող եվրոպական հինգ թանգարաններից (Բրիտանական թանգարան, Բեռլինի եգիպտական թանգարան, Լուվր, Թուրինի եգիպտական թանգարան, եւ Հնությունների ազգային թանգարանը Լեյդենում) բաղկացած կոնսորցիումը եգիպտական կողմի հետ պարտավորագիր Է ստորագրել թանգարանի զարգացման վերաբերյալ»: Նախագծի իրացման աշխատանքում ներգրավված են նաեւ եվրոպական խոշոր ինստիտուտների եւ Հին Եգիպտոսի ուսումնասիրման գիտական կենտրոնների եգիպտագետներ ու փորձագետներ, նշել Է նա: Համալիր աշխատանքները նախատեսում են մի քանի սրահների վերակառուցում, առաջին հերթին կենտրոնական պատկերասրահների, որտեղ ցուցադրված են նախադինաստիական եւ վաղդինաստիական ժամանակաշրջանների ցուցադրանմուշները, Հին եւ Ուշ թագավորությունների դարաշրջանի, ինչպես նաեւ Հունա-հռոմեական ժամանակաշրջանի արտեֆակտերը:

Խոսքը ոչ միայն տեխնիկական վերահանդերձման, այլեւ գիտական, արխիվային եւ տեղեկատվական աշխատանքներ անցկացնելու մասին Է: 2020 թվականին Թութանհամոն փարավոնի դամբարանից գանձերը կտեղափոխվեն Գիզայի բուրգերի հարեւանությամբ կառուցվող Մեծ եգիպտական թանգարան: Կահիրեի կենտրոնի թանգարանի սրահներից մեկը կազատվի եւ կհատկացվի Թանիս լքված քաղաքի թագավորական դամբարանների մշտական ցուցադրանքին, որը փարավոնների 21-րդ եւ 22-րդ դինաստիաների մայրաքաղաք Է ծառայել: Սակայն նախագծի գլխավոր նպատակը, Զայֆրիդի խոսքով, Կահիրեի թանգարանի համար գլխավոր պլանի մշակումն Է, որը կներառի ոչ միայն պարզապես շենքի վերակառուցումը, այլեւ պայմանների ստեղծումը նրա հավաքածուների պատշաճ պահպանման համար: Փորձագետների կողմից մշակված ապագա հայեցակարգը նախատեսում Է օբյեկտի բազմակողմանի ուսումնասիրություն՝ նրա սեյսմապաշտպանությունը, հրշեջ անվտանգությունը, կողոպուտներից պաշտպանված լինելը, ներքին կլիման, լուսավորությունը, սահմանափակ հնարավորություններով մարդկանց հասանելիությունը: Այդ ամենը, նշում են Կահիրեում, հիմք կծառայի ՅՈւՆԵՍԿՕ-ին դիմելու համար՝ նպատակ ունենալով թանգարանն ընդգրկել Համաշխարհաին ժառանգության օբյեկտների ցուցակում: Եգիպտոսի ազգային թանգարանը, որը գտնվում Է Կահիրեի կենտրոնի «Թահրիր» հրապարակի մոտ, բացվել Է 1902 թվականի նոյեմբերի 15-ին: Բոլոր այս տարիներին նա եղել Է հին եգիպտական արտեֆակտերի գլխավոր գանձարանը, որոնք երբեւիցե հայտնաբերվել են հնագիտական հետազոտությունների ընթացքում: Նրա հավաքածուն հաշվում Է 160 հազար ցուցանմուշ: Տասնյակ հազարավոր հին հուշարձաններ երկար տարիներ մնում են պահոցներում. հին շենքը պարզապես ի վիճակի չԷ տեղավորել բոլոր գտածոները եւ սպասում Է իր երկրորդ բացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]