Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Նոր Զելանդիան առաջին անգամ դրոններ կկիրառի ավիահանրանավերի սպասարկման համար


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի Air New Zealand ավիաընկերությունն առաջին անգամ անօդաչու թռչող ապարատներ գործի կդնի քաղաքացիական ավիահանրանավերի տեխնիկական սպասարկման համար: Այդ մասին Փարիզի 53-րդ ավիացիոն-տիեզերական սալոնի ընթացքում ՏԱՍՍ-ին հայտնել Է Սինգապուրի ST Kinetics ընկերության ներկայացուցիչը, ընկերություն, որը մշակել Է այդ տեխնոլոգիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ANZ ավիաընկերությունը եւ ST Kinetics կոնցեռնը համատեղ կփորձարկեն ինքնաթիռների տեխնիկական սպասարկման գործում անօդաչու թռչող ապարատների կիրառման տեխնոլոգիան: Համապատասխան աշխատանքները տեղի կունենան Սինգապուրի Չանգի օդանավակայանում, որտեղ սպասարկվում են ANZ-ի ինքնաթիռները»,- տեղեկացրել Է ընկերության ներայացուցիչը եւ ընդգծել, որ այդ սինգապուրա-նորզելանդական ծրագիրն ավիանորոգման աշխատանքների համար դրոնների լայն օգտագործման՝ աշխարհում առաջին օրինակն Է: Նրա խոսքով՝ անօդաչուների միջոցով ինքնաթիռի տեխնիկական վիճակի գնահատման նոր համակարգն ստացել Է DroScan անվանումը: Ինչպես հայտնել Է ANZ-ի վերգետնյա սպասարկման բաժնի ղեկավար Կարի Հարիհանգանուին, DroScan-ի կիրառումն Էապես կրճատում Է այն ժամանակը, որն անհրաժեշտ Է ինքնաթիռի տեխնիկական վիճակի ստուգման համար: «Եթե ավելի վաղ այդ գործընթացը տեւում Էր մինչեւ վեց ժամ, ապա նոր համակարգի կիրառմամբ այն կկրճատվի մինչեւ մեկ - երկու ժամ»,- հայտնել Է Հարիհանգանուին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ