Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում

էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպեց և իրականացրեց մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մաստեր կլասի նպատակը Հայաստանում արևային և վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը:

«ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում «մաքուր» էներգիայի և «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը, նաև` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի և՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, և՛ շրջակա միջավայրի պահպանմանը››,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

««Մաքուր» էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: Այն կօգնի անհատներին և բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլև` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես  երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ»,- իր խոսքում նշել է E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարները:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրին 2018 թվականին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]