Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի քահանայապետական խորհրդի նախագահի հետ

Դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է  Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի 
քահանայապետական խորհրդի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հունիսի 14-ին  հանդիպեց Սուրբ Աթոռի օրենսդրական ակտերի քահանայապետական խորհրդի նախագահ (համազոր է արդարադատության նախարարի պաշտոնին) արքեպիսկոպոս Ֆիլիպո Յանոնեի (Filippo Iannone) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրեց հայտնի քաղաքական իրադարձությունների արդյունքում Հայաստանում ձևավորված գործադիր և օրենսդիր իշխանությունների` իրավունքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործունեության մասին։

Դեսպան Նազարյանն արք․ Յանոնեին տեղեկացրեց դատաիրավական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի ուղերձի մասին՝ կենտրոնանալով Հայաստանի զարգացման գործընկեր պետությունների և հեղինակավոր միջազգային կառույցների հետ նախապես քննարկած դատաիրավական բարեփոխումների օրակարգի իրականացմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]