Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու 
փորձը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է  բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ հայտնաբերվածը իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ այն իր կոստյումի գրպանն են գցել այն ընթացքում, երբ այն ճամփորդությունից առաջ տվել է քիմմաքրման:

Օրինախախտը և նրա մոտ հայտնաբերված իրերը սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ փորձաքննության իրականացման և միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]