Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Boeing-ը ներողություն Է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից

Boeing-ը ներողություն Է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing Commercial Airplanes-ի շուկայավարության գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը ներողություն Է խնդրել այն մարդկանց ընտանիքներից, որոնք զոհվել են Lion Air եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների Boeing 737 MАX ինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:

«Մենք խորապես ցավում ենք մարդկանց մահվան համար»,- ասել Է Թինսեթը Փարիզի Լը Բուրժեի ավիաշոուում լրագրողների հետ շփման ժամանակ: Boeing-ի մյուս ղեկավարները նույնպես ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներնին եւ ընդգծել, որ ընկերությունը մեծ թափով աշխատում Է թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Բացի դրանից, Թինսեթը ներողություն Է խնդրել Boeing 737 MАX-ը շահագործող ավիաընկերությունններից: Boeing-ի փոխնախագահն ընդգծել Է, որ ընկերությունը եռանդով ցանկանում Է պարզել վթարների պատճառները, սակայն 737 MАX ինքնաթիռների շահագործման վերսկսման ժամկետները նա չի հայտնել, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]