Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Սիրիայի հյուսիս- արևմտյան շրջաններ

Դեսպան Տիգրան Գևորգյանն աշխատանքային այց է կատարել Սիրիայի հյուսիս-
արևմտյան շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հունիսի 12-15-ը  այցելեց Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ:

Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունեց Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկեցին մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան Լաթաքիայի նահանգում բնակվող հայկական համայնքի խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին: Նահանգապետը բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնեց, որ հայությունը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Իր հերթին դեսպան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց նահանգային ղեկավարությանը հայ համայնքի և, մասնավորապես, քեսաբահայության նկատմամբ ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանը և Լաթաքիայի նահանգապետը պայմանավորվեցին պարբերաբար նման հանդիպումներ ունենալ:

Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների և սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները: Քննարկվեց նաև համահայկական 7-րդ խաղերին սիրիահայ մարզիկների հնարավոր մասնակցության հարցը:          

Հունիսի 15-ին դեսպան Գևորգյանն այցելեց հայաբնակ Քեսաբ, որտեղ հանդիպումներ ունեցավ Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի և համայնքի հետ, ինչպես նաև եղավ Քեսաբի հայկական եկեղեցիներում: ՀՀ դեսպանը քեսաբահայերից տեղեկացավ համայնքի առջև ծառացած խնդիրների մասին և քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Տիգրան Գևորգյանի հետ առանձնազրույցի ընթացքում Վազգեն Չափարյանը ներկայացրեց հայ համայնքին առնչվող արդի մարտահրավերները` մտահոգություն հայտնելով պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]