Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իլոն Մասքը հեռանում Է Twitter-ից

Իլոն Մասքը հեռանում Է Twitter-ից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX-ի եւ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը հայտնել Է Twitter-ում օգտահաշիվը հեռացնելու մասին: Այդ հայտարարությունը նա արել Է սոցցանի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր հեռացրեցի իմ Twitter-ը»,- գրել Է Մասքը: Բացի դրանից, օգտատիրոջ նրա անունը Elon Musk-ից փոխվել Է Daddy Dotcom-ի: Այս պահին գյուտարարի գրառումը 65 հազար լայք եւ ռեփոստ ունի: Շատ օգտատերեր մեկնաբանություններում Մասքին խնդրում են չհեռանալ սոցցանցից:

Մասքը, որին 27 միլիոն մարդ Է բաժանորդագրված Twitter-ում, արդեն մեկ անգամ չԷ քննադատության ենթարկվել իր հրապարակումների համար: 2018 թվականին Tesla-ն ձեռնարկչին մեղադրել Է Twitter-ում գրառումների միջոցով բաժնետոմսերով մեքենայություններ անելու փորձի մեջ: 2019 թվականի ապրիլին Մասքը պարտավորվել Է պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համաձայնեցնել այն բոլոր թվիթները, որոնք կարող են վերաբերել Tesla-ին, դրա ֆինասական վիճակին, պատրաստվող գործարքներին եւ կադրային վերաբաշխումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]