Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

ՀՀ մշտական ներկայացուցիչը նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay) ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հրավերով հունիսի 14-ին մասնակցեց Կազմակերպությունում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ժողովի ընթացքում Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանկոֆոն խմբի անունից շնորհակալություն հայտնեց գլխավոր տնօրենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներում կազմակերպության դերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչը Օդրե Ազուլեին ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբի գործունեությունը և նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպվելիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, «Ապրել միասինի» արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ՀՀ նախագահության շրջանակներում Հայաստանի կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը։

Օդրե Ազուլեն ողջունեց Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները և, գոհունակություն հայտնելով Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի երեկոյի, ինչպես նաև ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով խմբի նախաձեռնությունների կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիակատար աջակցությունը հայտնեց դրանց կազմակերպմանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ