Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի գծով իր պարտավորությունների նոր կրճատումների մասին


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք Է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում Է ծանր ջրի արտահանումը: Այդ մասին, ինչպես հայտնել Է ISNA գործակալությունը, հունիսի 17-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը, որպեսզի մինչեւ հունիսի 27-ը գերազանցենք ԳՀՀԾ-ով նախատեսված 300 կիլոգրամի չափով դրա կուտակումների ծավալը,-ընդգծել Է Քամալվանդին:-Մենք նաեւ որոշում ենք ընդունել դադարեցնել ծանր ջրի արտահանումը»: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք Է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը:

Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել Է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռեւս սպասում Է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ: «Եվրոպացիները դեռեւս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունն սպառվել Է. մենք սպասում Էինք մեկ տարի եւ 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք եւս երկու ամիս, այնպես որ նրանք դեռեւս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել Է Քամալվանդին: Նա հավելել Է, որ Թեհրանը մշտական շփման մեջ Է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ