Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՔՊ վարչության նախագահի թեկնածությունից իր ինքնաբացարկը

Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՔՊ վարչության նախագահի թեկնածությունից իր 
ինքնաբացարկը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը վարչությունը նախագահելու համար Սուրեն Պապիկյանին համարում է ավելի լավ թեկնածու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքն ինքնաբացարկ հայտնել:

«Կարծում եմ, որ Սուրեն Պապիկյանն ավելի լավ թեկնածու էր վարչությունը նախագահելու համար, և մենք ճիշտ ընտրություն ենք կատարել»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով վարչության անդամների ընտրությանը՝ նշեց, որ վարչության որոշ ընտրված անդամների դեպքում արդյունքը սպասելի էր, որոշների դեպքում՝ ոչ: «Ոչ ոք չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել 21 անդամներին»,-նշեց Միրզոյանը:

Անդրադառնալով այլ հարցերի՝ նա վստահեցրեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված չի եղել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է կուսակցության վարչության 3-րդ նախագահ: Առաջադրված է եղել նաև ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, որոնք, սակայն, ինքնաբացարկ են հայտնել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]