Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ