1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զելենսկու վարչակազմը պլանավորում Է տեղափոխվել «ապակե» պաշտոնատեղի

Զելենսկու վարչակազմը պլանավորում Է տեղափոխվել «ապակե» պաշտոնատեղի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը պլանավորում Է տեղափոխվել ապակե պատերով նոր պաշտոնատեղի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վարչակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը:

Ավելի վաղ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Յուրի Կոստյուկը հայտարարել Էր, որ Զելենսկու շրջապատում գրասենյակ են փնտրում Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցից վարչակազմի տեղափոխման համար: «Մենք պլանավորում ենք տեղափոխվել մի այլ շենք, եւ այնտեղ իրոք ապակե պատեր կլինեն, այնտեղ կլինի open space, այնտեղ կլինեն աշխատանքային խմբեր, եւ այնտեղ կլինի շփման համար բաց տարածք, որտեղ կարող Է մտնել հասարակ ուկրաինացին, որոշակի մաս, եւ տեսնել, որ դա ինչ-որ դոմինանտ չԷ, դրանք ինչ-որ երկնաբնակներ չեն, այլ սովորական ուկրաինացի քաղաքացիներ, որոնց ժողովուրդը ժամանակավոր աշխատանքի Է վերցրել»,- հայտարարել Է Բոգդանը «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

Բացի դրանից, Բոգդանը չի բացառել, որ վարչակազմի ներկայիս շենքը կարող Է վերափոխվել թանգարանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]