Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Պողոսյանը

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես Արմենիա հիմնադրամը կազմակերպչական փոփոխություններից հետո գործում է առանց կառավարության մասնակցության և պետական բյուջեի ուղղակի ֆինանսավորման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնադրամի աշխատակազմը հանդես է գալիս հայտարարությամբ․

«Բիզնես Արմենիա հիմնադրամը հայտարարում է, որ կազմակերպչական փոփոխությունների ենթարկվելուց հետո շարունակում է գործունեությունը՝ երկրի տնտեսական աճի խթանման հիմնական առաքելությամբ։ Հիմնադրամի գործուներությունն ուղղված է ներդրումների և արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման խթանմանը։

Բիզնես Արմենիան, ունենալով գործարարության խթանման ահռելի փորձ, ներդրողներին, արտահանողներին, զբոսաշրջության ոլորտի գործարարներին կտրամադրի ֆինանսական, իրավական, մարքեթինգային, վերլուծական, հարկային, բիզնեսի համար անհրաժեշտ այլ խորհրդատվություն և աջակցություն։

Բիզնես Արմենիա հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր ներդրողներին ու արտահանողներին, իր օտարերկրյա պաշտոնական ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին ու դիվանագիտական կառույցներին՝ հիմնադրամի հետ համագործակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու համար։ Հիմնադրամը կոչ է անում հետագա համագործակցության՝ հանուն ավելի գրավիչ Հայաստանի։»

Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Արտակ Պողոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր նույն հիմնադրամի ֆինանսատնտեսական և իրավական տնօրենի պաշտոնը։

Հիմնադրամի գործունեության հասցեն և կոնտակտային տվյալները նույնն են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]