Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Խզմալյանն անհրաժեշտություն է համարում կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումը

Արա Խզմալյանն անհրաժեշտություն է համարում կինոոլորտը կարգավորող 
օրենսդրության մշակումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն անկախության առաջին իսկ տարիներից առաջացած անհրաժեշտություն է համարում կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Խզմալյանն ասաց հունիսի 17-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Կինոյի օրենսդրական կարգավորման խնդրի անհրաժեշտությունը ծագել է դեռ անկախության առաջին իսկ տարիներից, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորելու  նախաձեռնությունները, կարծես, չեն հասել որոշակի հանգրվանի: Մի դեպքում սա պայմանավորված է եղել ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը չգիտակցելով, մեկ այլ դեպքում՝ սա եղել է պարզապես քաղաքական կամքի բացակայության հետևանք»,- ասաց Խզմալյանը:

Փոխնախարարը նշեց, որ ոլորտը կարգավորող մեխանիզմների բացակայությունը հանգեցրել է մի շարք բացասական հետևանքների:

«Ինչ վերաբերում է կինոարտադրության և կինոոլորտի անցյալին, բոլորս էլ գիտենք, որ ունեցել ենք շատ անփառունակ էջեր և մեծ անկումներ այս ոլորտում: Օրինակ՝ գրեթե հիմնովին ոչնչացվել է «Հայֆիլմ» կինոստուդիան, կողոպտվել են հայկական կինոարտադրական ռեսուրսները, անմխիթար պայմաններում է հայտնվել հայկական կինոժառանգությունը, գրեթե ոչնչացվել է կինոթատրոնների ցանցը, չեզոքացվել է կինովարձույթը, որպես հասկացություն, տարիներ շարունակ կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ են գործել կինոարտադրությունում և այս ամենը անարդյունավետ է դարձրել նախագծերը, վարկաբեկել է պետական աջակցության գաղափարը»,- նշեց փոխնախարարը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց, որ, չնայած այս բոլոր դժվարություններին, նկարահանվել են ֆիլմեր, ոլորտի մասնագետները ինքնակազմակերպման ճանապարհով կարողացել են դուրս գալ միջազգային ասպարեզ, ապահովել են հայ կինոյի և միջազգային կինոյի կապը: Խզմալյանի խոսքով՝ Հայաստանը կունենար շատ ավելի զարգացած կինոարտադրություն, եթե տասնամյակներ առաջ մշակվեր հայ կինոյի զարգացման ռազմավարությունը, ստեղծվեին կինոոլորտը կարգավորող օրենսդրական հիմքեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]