Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում

ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտարարել Է եվրոպական երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Polskie Radio-ի եթերում: «Մենք համաձայնության եկանք ԱՄՆ-ի զորքերի դիվիզիոնի հրամանատարության ներկայության շուրջը: Դա կլինի այն հրամանատարությունը, որին կենթարկվեն ամերիկյան զորքերը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում»,- ասել Է Բլաշչակը:

Նա նշել Է, որ հանրապետությունում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայման վերաբերյալ Լեհաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում Է վեց կետի ստեղծում, որտեղ կտեղաբաշխվեն ամերիկացի զինծառայողները:

«Համաձայնագրի շրջանակներում մենք համաձայնության եկանք այն բանի շուրջը, որ Լեհաստանում կլինի վեց այդպիսի կետ, որտեղ կգտնվեն ստորաբաժանումները»,- ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]