Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հնդիկ բժիշկները գործադուլ են հայտարարել իրենց անվտանգությունն ապահովելու պահանջով. Financial Express

Հնդիկ բժիշկները գործադուլ են հայտարարել իրենց անվտանգությունն ապահովելու պահանջով. Financial Express

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի բժշկական ասոցիացիան (IMA)` երկրի բժիշկների առաջատար միավորումներից մեկը, հունիսի 17-ին 24-ժամյա գործադուլ Է հայտարարել բժիշկների անվտանգությունն ապահովելու պահանջով: Ինչպես հայտնել Է Financial Express թերթը, միայն Մահարաշտրայի նահանգում մոտավորապես 4,5 հազար բժիշկներ արդեն հայտարարել են, որ պատրաստ են միանալ գործադուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործադուլը հայտարարված Է ի նշան համերաշխության Կալկաթա քաղաքի հիանդանոցներից մեկի բժիշկների հետ, որոնք մեկ շաբաթ առաջ ծեծի Էին ենթարկվել տարեց հիվանդի հարազատների կողմից, որը մահացել Էր այդ կլինիկայում: Բժիշկները հայտարարել են, որ այդ հարձակումը բնավ Էլ առաջինը չԷ, եւ որ իշխանությունները հրաժարվում են պաշտպանել իրենց՝ անտեսելով պետական բուժհիմնարկների անվտանգությունն ապահովելու խնդրանքները:

Անցած ուրբաթ Արեւմտյան Բենգալիայի նահանգի (որի մայրաքաղաքը Կալկաթան Է) շուրջ 300 բժիշկներ պաշտոնաթողության դիմումներ Էին ներկայացրել ի նշան «իշխանությունների անգործության» դեմ բողոքի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]