Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Ուրուգվայը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի դարպասը. Copa America


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացավ խմբային փուլի Ուրուգվայ-Էկվադոր հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայում ընթացող Copa America-ի C խմբում Ուրուգվայ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի դարպասը: Ուրուգվայի թիմի կազմում աչքի ընկան Նիկոլաս Լոդեյրոն, Էդինսոն Կավանին և Լուիս Սուարեսը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Արտուրո Մինան:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Ամերիկայի գավաթի առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ