Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ցուցարարներն ապաշրջափակել են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի կենտրոնում

Ցուցարարներն ապաշրջափակել են տրանսպորտի երթեւեկությունը Հոնկոնգի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը նորմալացել Է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթեւեկելի մասի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Քաղաքի կենտրոնում իրադրությունը հանգիստ Է, բողոքի ակցիաները դադարեցված են: Այդուամենայնիվ կառավարական համալիրն օրվա ընթացքում փակ կմնա, պետական ծառայողներին կարգադրված Է առայժմ չգալ գրասենյակներ:

Հունիսի 16-ին քաղաքում տեղի Է ունեցել պատմության մեջ խողորագույն բողոքի ակցիան, որը, կազմակերպիչների գնահատումների համաձայն, հավաքել Էր գրեթե 2 միլիոն մարդ (Հոնկոնգի բնակչությունը 7,5 մլն Է): Ոստիկանությունն ավելի համեստ թիվ Է նշում՝ 338 հազար: Այն խաղաղ բնույթ Է կրել եւ անցել Է առանց միջադեպերի:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ