Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել շուրջ 8000 քաղաքացի


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շուրջ 8000 քաղաքացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նորընտիր վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:

«Մենք ունենք մոտ 8000 դիմում, բայց պետք է մեխանիզմներ ստեղծենք, հասկանանք, թե այդ 8000-ից ովքեր են մեր գաղափարական գիծը կիսում. հենց այդ անձինք էլ կդառնան մեր կուսակցական ընկերները: ՔՊ-ն մասսայական կուսակցություն չի լինելու»,- ասաց Պապիկյանը:

Հունիսի 16-ին տեղի ունեցած համաժողովի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրեց նոր վարչություն, որը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:

Կուսակցության համաժողովի պատվիրակները քվեարկությամբ ընտրեցին նաև Վերահսկող վարչության նոր կազմը, որի անդամներն են Արամայիս Գրիգորյան, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և Կարո Ղուկասյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ