Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

Ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կազմն ընտրվեց կուսակցության հունիսի 16-ին մեկնարկած 5-րդ համաժողովի ընթացքում:

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը բաղկացած է 21 անդամից: Պատվիրակների կողմից ընտրված կազմում են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը և Էդուարդ Աղաջանյանը:

Նորընտիր վարչության կազմից պատվիրակները կընտրեն վարչության նախագահ:  

Կուսակցության համաժողովի պատվիրակները քվեարկությամբ ընտրեցին նաև Վերահսկող վարչության նոր կազմը, որի անդամներն են Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը և Կարո Ղուկասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am