Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզի Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

Արարատի մարզի Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 16-ին, ժամը 13:03-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից Գեղանիստ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի  երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:57-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող հողատարածքում այրվել են վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ներսում կուտակած շինարարական աղբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]