Հրշեջները մարել են Սարի թաղում բռնկված hրդեհը
17:58, 16 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 15-ին, ժամը 15:30-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի յոթ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:19-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է բուսածածկույթ (20 հա):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում