Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշոցքում հիմնված «Եվրոպական պուրակ»-ը կնպաստի զբոսաշրջության և դահուկավազքի զարգացմանը

Աշոցքում հիմնված «Եվրոպական պուրակ»-ը կնպաստի զբոսաշրջության և 
դահուկավազքի զարգացմանը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝  դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ,  «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի հետ  Աշոցքում՝ դահուկայի սպորտի  կենտրոնում,  հունիսի 16-ին հիմնեց Հայաստանում իր տեսակով առաջին ծառերի Եվրոպական պուրակը: Պուրակի բացմանը ներկա էին  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին,  ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե  Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և  այլք:

Պուրակում տնկվեց 45 կեչի և 45 արոսենի։  Տնկիները  տրամադրել էր «Էյ ԹԻ Փի» հիմնադրամը: 4-5 ամյա  տնկիները   աճեցվել են հիմնադրամի տնկարաններում և Աշոցքի  տարածաշրջանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են: «Արոսենին կոչվում է նաև եվրոպական հացենի, այստեղից էլ պուրակի անվանումն է: Այն  տարածված է ինչպես Եվրոպայի շատ  շրջաններում, այնպես էլ Հայաստանում»,-լրագրողներին տեղեկացրեց  «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

Պուրակում առաջինը  ծառ  տնկելու պատիվը վերապահվել էր դեսպան Պյոտր  Սվետալսկուն։  

 «Սա եւս մեկ կարևոր քայլ է Աշոցքում դահուկավազքի ներուժը, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու ճանապարհին։ Ծառ տնկելով մենք մեր սերն ենք արտահայտում Հայաստանի հանդեպ: Մենք շարունակում ենք աջակցությունն Աշոցք համայնքին՝ զարգացնելու դահուկավազքի համար առկա ներուժը: Մենք, որպես Եվրոպական միություն, աջակցել ու աջակցում ենք Աշոցքին, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ գան այստեղ,  և տարածաշրջանը բարգավաճի: Այս ծառերը, որոնք տնկվելու են այստեղ, էլ ավելի  էն  գեղեցկացնելու տարածքը: Ծառեր տնկելը միայն գեղեցկության նպատակով չէ,  այլ ՝ բնական միջավայրն ավելի լավը  դարձնելու։ Այս  պուրակ-արահետը նաև  գեղեցիկ ֆոն կապահովի այս  ձմեռային ստադիոն կոչվող տարածքի համար»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  նշեց Պյոտր Սվիտալսկին:

Աշոցքում դահուկային կենտրոն այս  տարվա հունվարին  բացվեց: Կենտրոնը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 10 ներկայացուցչական ծրագրերից առաջինն է ՝ ուղղված համայնքներում բացօթյա միջոցառումների ու առողջ ապրելակերպի զարգացմանը և զբոսաշրջիկների ներգրավմանը: Կենտրոնի նպատակն է նպաստել Աշոցք համայնքին, զարգացնել դահուկավազքի ներուժը, խթանել ձմեռային զբոսաշրջությունը, ինչպես նաև օգնել մարզիկներին՝ մասնակցելու մրցույթների ու վերապատրաստումների: Դահուկային կենտրոնը ղեկավարում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան՝ Աշոցք համայնքի հետ:

 

Արմենուհի Մխոյան   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]