Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երկու շախմատիստ գլխավորում են Արսյանի հուշամրցաշարի աղյուսակը

Երկու շախմատիստ գլխավորում են Արսյանի հուշամրցաշարի աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 15  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցան Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը և Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկը: 4-րդ տուրից հետո հենց այս շախմատիստներն էլ 4-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր կկայանա մրցաշարի 5-րդ տուրը: 

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]