Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 14-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ին, երթուղային ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, կրիչ և տարբեր խանութների զեղչային քարտեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, հաղորդման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, ոստիականության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել և ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկել 21-ամյա Խաչիկ Ս․-ին։
Խաչիկ Ս․-ն տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ