Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ։ Թատրոնի և կինոյի հայտնի իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին հունիսի 15-ին մահացել է Հռոմում՝ կյանքի 97-րդ տարում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել են ռեժիսորի անունը կրող ֆոնդի ներկայացուցիչները։

«Մի քանի րոպե առաջ կանգ է առել Ֆրանկո Ջեֆիրելլիի սիրտը։ Նա ծնվել էր Ֆլորենցիայում։ Մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո։ Մաեստրոյին հողարկավորելու են Ֆլորենցիայի «Պորտե սանտե» գերեզմանատանը»,-նշված է ֆոնդի տարածած հաղորդագրության մեջ։

Ջեֆիրելլին երկու անգամ նոմինացված է եղել «Օսկար»-ի։ Նա Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակի դափնեկիր է  դարձել,  հինգ անգամ էլ արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» ազգային մրցանակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]