Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին

ՀՖՖ-ն պարգևատրեց առաջնության հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ 2018/2019 մրցաշրջանի պարգևատրման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարգևատրման արարողության մասնակցեցին ՀՖՖ գործկոմի անդամներն ու ֆեդերացիան ներկայացուցիչները՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Նախ իրենց մեդալները և գավաթները ստացան ֆուտզալի Հայաստանի առաջնության չեմպիոնը և մրցանակակիր թիմերը: Արդեն երրորդ տարին ամընդմեջ Հայաստանի չեմպիոն է դառնում «Լեո»-ն: Պարգևատրվեցին նաև Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության հաղթող «Յունիոր Սևան»-ը և Բարձրագույն խմբի նորեկ և հաղթող «Արարատ-Արմենիա»-ն:

«Այս տարի անցկացրել ենք շատ լավ առաջնություն, և ինձ մնում է միայն հաջողություն մաղթել հայկական ակումբներին եվրոպական մրցաշարերում»,-ներկաներին դիմելով՝ ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Եվրոպայի լիգայում այս տարի Հայաստանը կներկայացնեն «Փյունիկ», «Ալաշկերտ» և «Բանանց» թիմերը, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից պայքարը կսկսի «Արարատ-Արմենիան»-ն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 18-ին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]