Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին 
ծանրության է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական վարչության գրության հիման վրա բուժհաստատություն է տեղափոխվել հունիսի 14-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում։

«Մանվել Գրիգորյանը հիմա պալատում է։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա երեկ մեզ մոտ տեղափոխվել էր անոթի վիճակում՝ անալիզներ հանձնելու նպատակով»,-ասաց նա՝ հավելելով, որ վիճակի մասին վերջնական տեղեկատվություն հնարավոր կլինի հայտնել հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո։

Մեր այն հարցին, թե երբ դուրս կգրվի Մանվել Գրիգորյանը, Անատոլի Գնունին պատասխանեց, որ Գրիգորյանի դուրսգրումը բուժհաստատությունից իրականացվում է քրեակատարողական վարչության համապատասխան գրության հիման վրա։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]