1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին 
խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարության վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ուրիխանյանը նոր հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները  հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են,
իսկ իմ՝ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։ Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։ Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Ավելի բաց Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. 

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ , որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:  Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ  չի  թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV-ի եթերում: Հուսամ,  որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա: 
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]