Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ոստիկանությունն անփաստարկ է որակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի կողմից տնտեսվարողներից կաշառք պահանջելու մասին լուրը

Ոստիկանությունն անփաստարկ է որակում կազմակերպված հանցավորության դեմ 
պայքարի վարչության պետի տեղակալի կողմից տնտեսվարողներից կաշառք 
պահանջելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանն այն մասին, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: «Արմենպրես»-ը ներկայացնում է ոստիկանության պարզաբանումը: 

«Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալը սպառնում ու կաշառք է պահանջում տնտեսվարողներից: Տեղեկատվությունը անփաստարկ է և չի համապատասխանում իրականությանը, չի հիմնավորվում գեթ մեկ օրինակով:

Չնայած դրան, ինչպես ցանկացած հրապարակային ահազանգի պարագայում, ոստիկանությունն այս դեպքում էլ պատրաստ է կոնկրետ փաստերի առկայության դեպքում անմիջապես ստուգումներ կատարել։ Ուստի եթե լրատվամիջոցը տնօրինում է կոնկրետ փատերի, ապա ոստիկանությունը կաշկանդված չէ եւ դրանք ներկայացնելու դեպքում համապատասխան քննություն կիրականացվի ու իրավական գնահատական կտրվի։

Իսկ մինչ այդ լրատվամիջոցներին կրկին ու կրկին կոչ ենք անում՝ զերծ մնալ պետական պաշտոնյաներին անփաստարկ մեղադրանքներ վերագրելուց, հրապարակումներ պատրաստելիս և հանրային հնչեղություն ունեցող հայտարարություններ անելուց առաջ համագործակցել համապատասխան կառույցների հետ և ձեռնպահ մնալ ընթերցողին թեական հրապարակումներով թյուրիմացություն մեջ գցելու գործելակերպից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ