Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամսական մեկ գիրք կարդալու դեպքում դատապարտյալին կարճաժամկետ մեկնելու հնարավորություն տալ

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամսական մեկ գիրք կարդալու դեպքում դատապարտյալին կարճաժամկետ մեկնելու հնարավորություն տալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ամսական մեկ գիրք կարդալու և դա ներկայացնելու դեպքում դատապարտյալին կարճաժամկետ մեկնման հնարավորություն տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներից հետո տեխնիկական ճշգրտումներ կատարելու նպատակով Բագրատյանը հետաձգեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

«Առաջարկում եմ օրենքի համապատասխան հոդվածը լրացնել հետևյալ մասով, որ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին որպես խրախուսանքի միջոց օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվի սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում: Մեր նպատակն է, որ սոցիալական միջավայր, հոգեբանական այնպիսի պայմաններ ստեղծենք, որ կարողանանք մեր քաղաքացուն հասարակություն վերադարձնել լիարժեք կերպով»,-ասաց Բագրատյանը:

Նրա առաջարկությամբ` եթե դատապարտյալը կարողանա ամսվա մեջ մեկ գիրք կարդալ և ներկայացնել, կարճաժամկետ արձակուրդ կստանա:  Բագրատյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում կիրառվում է նման մոտեցում, մասնավորապես՝ Բրազիլիայում ընդունվել է օրենք, որի համաձայն, եթե քաղաքացին ամսվա ընթացքում կարդում է մի քանի գիրք և դա ներկայացնում է համապատասխան հանձնաժողովին, ստանում է պատժաժամկետի կրճատում, սակայն տարվա ընթացքում ոչ ավել, քան 48 օր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոյալ Բաղդասարյանը նշեց, որ Բագրատյանի մեկնաբանությունների մեջ ներկայացրած փաստերը վերաբերում են վաղակետ պայմանական ազատ արձակման ինստիտուտին, բայց ներկայացված օրենքի նախագծում նշված է կարճաժամկետ մեկնում: Նա նշեց, որ կարճաժամկետ մեկնումը  Քրեակատարողական օրենսգրքում լրիվ այլ խնդիր է լուծում: Պատգամավորը նշեց, որ միտքն ընդունելի է, սակայն պետք է ճիշտ ձևակերպում տան, պատրաստակամություն հայտնեց օգնել:  Բագրատյանը համաձայնեց հետաձգել  քննարկումը, աշխատել ճշգրտումներ, շտկումներ կատարելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]