Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում

ՍԱՏՄ-ն պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի 
շուկայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացրել պաղպաղակի շուկայում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից, պաղպաղակ արտադրող 14 ընկերություններում և «Երևան Սիթի», «ՍԱՍ Գրուպ», «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցային խանութներում անցկացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ա. Ավետյանի ԱՍԱ», «Պարգև», «Արմսվիթ», «Թամարա», «Թամարա և Անի», ընկերություններն ու «Ձյան Փաթիլներ» ԱԿ-ն պաղպաղակներն արտադրում են բացառապես կաթնայուղի փոխարինիչով, «ԲԻՈ ԿԱԹ»-ը՝ միայն սերուցքային և պլոմբիր տեսակի, այսինքն՝ բացառապես կաթնայուղով, իսկ «Հայր և որդի Շուշանյաններ», «Իգիթ», «Դուստր Մարիաննա», «Ոսկե Պինգվին», «Գրանդ Քենդի» և «ՎԱՐՇԱՄ» ընկերությունները՝ և կաթնայուղով, և կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակներ:

Արձանագրվել են նաև մակնշման և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնց վերացման վերաբերյալ տնտեսվարողներին տրվել են հանձնարարականներ:

Տեսչական մարմինը դիտարկում է իրականացնում նաև «Փինք Բերրի» ՍՊԸ-ում, որը դեռևս ընթացքի մեջ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am