Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է իրացման գոտիների բնակիչների հետ

Վահե Էնֆիաջյանը հանդիպել է իրացման գոտիների բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 14-ին ընդունել է Երեւանում կառուցապատումների նպատակով օտարված տարածքների բնակիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ  Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Վահե Էնֆիաջյանն ընդգծել է, որ պարբերաբար հանդիպում է իրացված գոտիների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրներն ու առաջարկները: Նշվել է, որ հանդիպումների նպատակն է մինչ թեմայի շրջանակում խորհրդարանական լսումների անցկացումը բազմակողմանի քննարկել բոլոր առանցքային հարցերը, հասկանալ նաեւ օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները:

Իրացման գոտիների բնակիչները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները կապված սեփականության իրավունքի ոտնահարման, կառուցապատման խախտումների, գույքի գնահատման գործընթացի բացթողումների, օրենքի ոչ հստակ մեկնաբանությունների, ԾԻԳ-երի կայացրած որոշումների հետ:

Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաքի Տերյան, Լալայանց, Պուշկին, Բելյակով, Բուզանդ, Արամի փողոցների, Ֆիրդուսի 33-րդ, Կոնդ թաղամասերի, Սարի Թաղի ներկայացուցիչները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]