1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով 
զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 14-ինտեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։  

Նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշել 2019թ. երկրորդ կիսամյակի ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:

Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]