Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհին մահացել Է կյանքի 113-րդ տարում. BBC

Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհին մահացել Է կյանքի 113-րդ տարում. BBC
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 112 տարեկան հասակում վախճանվել Է Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակչուհին՝ ծնունդով Լիվերպուլից Գրեյս Ջոնսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան՝ վկայակոչելով նրա միակ դստերը՝ Դեյդրա Մաքքարթիին:
Այդ տեղեկությունների համաձայն, Ջոնսը, որին կոչում Էին «հիանալի Գրեյս», կյանքից հեռացել Է Անգլիայի հարավի Վուսթերշիրի կոմսությունում գտնվող իր տանը: «Ես երբեք երազել անգամ չԷի կարող, որ ամբողջ երկիրը կխոսի իմ մոր մասին»,-BBC-ն մեջբերում Է Մաքքարթիի խոսքը, ով նշել Է, որ իր մայրն ակտիվ կենսակերպ Էր վարում մինչեւ իր մահը:
Ջոնսը, որն անցյալում կանանց համար գլխարկների արտադրության ֆաբրիկայի սեփականատեր Էր, թագավորության ամենածեր կնոջ կարգավիճակն ստացել Է այն բանից հետո, երբ անցյալ տարվա օգոստոսին 114 տարեկանում կյանքից հեռացավ Օլիվ Բորը: oldestinbritain.com կայքի տվյալներով՝ այժմ Մեծ Բրիտանիայի գլխավոր երկարակյացը համարվում Է 111-ամյա Դորոթի Փեյնը՝ Քենթի կոմսությունից:
Փոխերեցի դուստր Գրեյս Ջոնսը ծնվել Է 1906 թվականի սեպտեմբերի 16-ին: 1933 թվականին ամուսնանալով ինժեներ Ռոդերիկ Ջոնսի հետ, նա ամուսնու հետ միասին ապրել Է 53 տարի՝ մինչեւ 1986 թվականին նրա մահանալը:
Իր հարցազրույցներից մեկում Գրեյս Ջոնսն այն ենթադրությունն Է արել, որ իրեն այսքան երկար ապրել օգնել Է վիսկիի չափավոր գործածումը: Նա հիշում Է, որ 50 տարեկանից հետո ինքն սկսել Է քնելուց առաջ ամեն օր մեկական կում ածիկի վիսկի խմել: Նա նաեւ նշել Է, որ ջանում Է ոչ մի բանի համար չանհանգստանալ, քանի որ, իր կարծիքով, դա ամենավատ բանն Է, որը կարող Է անել մարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]