Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Հարությունյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին

Դեսպան Հարությունյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Կանադայի 
արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի 
ղեկավարին
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ նորանշանակ դեսպան Անահիտ Հարությունյանը հունիսի 13-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Սթյուարտ Վիլերին (Stewart Wheeler):
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սթյուարտ Վիլերը շնորհավորել է Անահիտ Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:  Նա հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-կանադական հարաբերություններում: 
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Հարությունյանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությունը խորացնելու և դրանում նոր ոլորտներ ներառելու համար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]