Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոչ մի ոլորտում քաղաքական առևտուր չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Ոչ մի ոլորտում քաղաքական առևտուր չի լինելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ որևէ ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու:

«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց ես դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա…այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Չի լինելու այդպես, եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ոչ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է այն խոսակցություններին, թե Հայաստանի կառավարությունն օտար ուժերի ազդեցության տակ է: Նա ընդգծել է, որ եթե դա այդպես է, ապա այդ կառավարությունը, այդ վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ Հայաստանի դրոշի ներքո:

«Հայաստանի քաղաքացին հեռավոր գյուղում իր տանքը նստած հեռուստացույցի առջև լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ: Ինքն ի գիտություն ընդունեց, բայց ոնց պիտի եզրակացնի այդ հայտարարությունն ի վերջո ճիշտ է, թե ոչ: Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև եթե իսկապես դա այդպես է… ես օրինակ, եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, ապա ես պետք է դատվեմ: Դատի՞ տամ, այդպիսի փորձեր էլ եղել են, բայց սկսվում է. «Այ, ճնշում եք խոսքի ազատությունը, քաղաքական հակառակորդներին հետապնդում եք, փաստորեն սա էր ձեր սիրո և համերաշխության հեղափոխությունը»: Սա համակարգային խնդիր է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am