Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակրոնը եւ Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորումը

Մակրոնը եւ Զելենսկին կքննարկեն Ուկրաինայի արեւելքի իրադրության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կքննարկի Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմում:
Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն այն բարեփոխումները, որոնք մտադիր Է իրականացնել Ուկրաինայի նոր նախագահը, երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հեռանկարները՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ՝ նորմանդական ձեւաչափի շրջանակում»:
Հունիսի 13-ին ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել Է ավելի վաղ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 17-ին Զելենսկին կայցելի Ֆրանսիա, իսկ 18-ին՝ Գերմանիա:
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ այցի ծրագիրը նախատեսում Է Զելենսկու հանդիպումները Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարության, ինչպես նաեւ այդ երկրների խորհրդարանների ղեկավարների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]