Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը ոստիկանության երկու գեներալի Է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

Պուտինը ոստիկանության երկու գեներալի Է հեռացրել Գոլունովի գործի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ոստիկանության երկու գեներալի՝ Անդրեյ Պուչկովին եւ Յուրի Դեւյատկինին, աշխատանքից ազատելու մասին, ինչը հունիսի 13-ին հաստատել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զբաղեցրած պաշտոնից ազատել ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Վլադիմիրի Դեւյատկինին՝ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության թմրանյութերի շրջանառության նկատմամբ հսկողության վարչության պետին. ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պավելի Պուչկովին՝ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության Արեւմտյան վարչական օկրուգի ներքին գործերի վարչության պետին»,-ասված Է ՌԴ նախագահի հրամանագրում: Ավելի վաղ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը Պուչկովի եւ Դեւյատկինի ազատման վերաբերյալ միջնորդություն Էր ուղարկել պետության ղեկավարի անունով: Պատճառը դարձել Է «Մեդուզա» ինտերնետ-հրատարակության լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործի շուրջ ստեղծված իրադրությունը: Հունիսի 11-ին Կոլոկոլցեւը հայտնել Է, որ Գոլունովի հետապնդումը դադարեցված Է «հանցագործության կատարմանը նրա մասնակցության ապացուցված չլինելու կապակցությամբ», լրագրողն ինքը ազատ Է արձակվել տնային կալանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]