Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախորդ տարվա պետական բյուջեի 
կատարման մասին հաշվետվությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվետվությունը քվեարկությամբ միաձայն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 13-ի նիստում:

«2018-ն առանձնացավ այն իմաստով, որ կարող էին տեղի ունենալ ռիսկեր, որոնք կապված էին խորը, համապարփակ քաղաքական իրադարձությունների հետ։ Կային բազմաթիվ շահարկումներ՝ կապված հնարավոր  անկայունության և դրանից բխող հետևանքների հետ, բայց պետք է արձանագրենք, որ այդ ամենը հաշվի առնելով, մենք ունեցել ենք բյուջետային կայուն ցուցանիշներ, բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել մակրոտնտեսական կայուն միջավայրում: Եվ այն նպատակադրումները, իր առջև դրված խնդիրները, որոնք ըստ էության ունեցել է բյուջեն, կարելի է գնահատել լուծված»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նկատեց, որ հեռու ենք այն մտքից, որ արձանագրված արդյունքները կարելի է գնահատել իդեալական, բայց առնվազն ստեղծված և առկա հանգամանքները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ արձանագրված արդյունքները եղել են առավելագույնը:

Նախքան հանձնաժողովում քննարկման դնելը 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը օրեր շարունակ քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, գերատեսչությունների, ՏԻՄ-ի ներկայացուցիչները ներկայացրել էին բյուջեի կատարման վերաբերյալ իրենց հաշվետվությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]