Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էկվադորում գտել են պղնձի, ոսկու եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը. EFE

Էկվադորում գտել են պղնձի, ոսկու եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը. EFE

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի Իմբաբուրայի հյուսիսային նահանգի տարածքում բացվել Է ոսկու, պղնձի եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի ԷլեկտրաԷներգտիկայի եւ Էներգիայի վերականգնվող աղբյուրների, ածխաջրածինների, հանքարդյունաբերության նախարարության տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Ալպալա» հանքավայրը կարող Է լինել «արծաթի ամենախոշոր, ոսկու (պաշարներով) երրորդ եւ պղնձի՝ վեցերորդ պահեստարանը համաշխարհային վարկանիշում», ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Այն հայտնաբերվել Է «Կասակաբել» նախագծի իրացման շրջանակում: Մասնագետներն «Ալպալայի» պաշարները, որի շահագործումը կարող Է տեւել 49 – 66 տարի, գնահատում են «10,9 միլիոն տոննա պղինձ եւ ավելի քան 23 միլիոն ունցիա ոսկի», ասված Է Էկվադորի նախարարության տեղեկատվության մեջ: Հանքավայրում պղնձի արդյունահանման ծավալն առաջին 25 տարում կկազմի շուրջ 207 հազար տոնա, ոսկունը՝ 438 հազար ունցիա, իսկ արծաթինը՝ 1,4 միլիոն ունցիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]