Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է աշխատանքային այցով` մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]