Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Մահացել Է «Կեսգիշերային կովբոյ» ֆիլմի դերասանուհի Սիլվա Մայլզը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 94 տարեկան հասակում վախճանվել Է դերասանուհի Սիլվա Մայլզը: Այդ մասին հայտնել Է The New York Times-ը: Նա մահացել Է շտապ օգնության մեքենայում՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիլվա Մայլզը ծնվել Է 1924 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում: Կինոյում նրա դեբյուտային աշխատանքը դարձել Է ««Սպանություն» կորպորացիան» կինոնկարը (1960 թ.): Մայլզը երկու անգամ անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատեգորիայում՝ «Կեսգիշերային կովբոյ» (1969 թ.) եւ «Մնաս բարով, իմ գեղեցկուհի» (1975 թ.) ֆիլմերի համար: Նա նաեւ նկարահանվել Է «Կյանքը Մարսի վրա» եւ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալներում, որտեղ նա Էպիզոդիկ դեր Է կատարել: Նրա վերջին ֆիլմը դարձել Է «Ուոլ Սթրիթ. Փողերը չեն քնում» (2010 թ.) դրաման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ