Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Մոլդովայի նախագահը հորդորել Է քաղաքացիներին՝ երթի դուրս գալ հաջակցություն նոր կառավարության


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կոչ Է արել երկրի՝ նոր կառավարությանն աջակցող բնակիչներին՝ հունիսի 16-ին մասնակցել Քիշնեւում անցկացվելիք երթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության ղեկավարը հայտնել Է բրիֆինգի ընթացքում:
«Հրավիրում եմ ձեզ մասնակցելու Ժողովրդական երթին՝ հաջակցություն նոր խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության: Դա լինելու Է խաղաղ ակցիա»,-ասել Է Դոդոնը:
Նրա խոսքով՝ ցույցին, մասնավորապես կմասնակցեն Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության եւ Acum եվրոպամետ դաշինքի կողմնակիցները, որոնք խորհրդարանական մեծամասնություն են կազմել:
Ցույցի մասնակիցները կհավաքվեն խորհրդարանի շենքի մոտ, որտեղից երթով կշարժվեն դեպի Քիշնեւի գլխավոր ծառուղի:
«Որքան մենք ավելի շատ լինենք, այնքան ավելի արագ տեղի կունենա իշխանության հանձնման խաղաղ գործընթացը»,- նշել Է նախագահը:
Մոլդովայի խորհրդարանը փետրվարի 24-ի ընտրություններից հետո փորձում Էր կազմել կառավարող կոալիցիա եւ կառավարություն: Միայն հունիսի 8-ին նախագահ Իգոր Դոդոնին աջակցող սոցիալիստներն ի վերջո Acum դաշինքի հետ համաձայնության եկան հանդես գալ նախորդ խորհրդարանը եւ նախարարների կաբինետը վերահսկող Մոլդովայի դեմոկրատական կուսակցության (ՄԴԿ) դեմ, որը ղեկավարում Է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը: Խորհրդարանի խոսնակ ընտրվեց սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանիյը, իսկ կառավարությունը կազմվեց վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ, որը դաշինքի ղեկավարներից մեկն Է:
Դրանից անմիջապես հետո ՄԴԿ-ն դիմեց Սահմանադրական դատարան, որն անօրինական ճանաչեց կոալիցիայի եւ կառավարության ձեւավորումը: Այնուհետեւ Սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնակատար եւ ՄԴԿ-ի անդամ Պավել
Ֆիլիպին թույլ տվեց նախագահի փոխարեն հրամանագիր ստորագրել խորհրդարանի արձակման մասին: Դոդոնը դա գնահատեց որպես իշխանության բռնատիրման փորձ: Իրենց կողմից Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այլ երկրներ ու կազմակերպություններ, անհանգստություն հայտնելով Մոլդովայում տիրող ճգնաժամի կապակցությամբ, հայտարարել են խորհրդարանի եւ նոր կաբինետի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ