Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարն ստորագրել Է Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու խնդրագիրը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ստորագրել Է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության խնդրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է հունիսի 13-ին BBC ռադիոկայանին տված հարցազրույցում, ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք Է ընդունի Լոնդոնի դատարանը: «Կա Միացյալ Նահանգների կողմից արտահանձնման խնդրագիրը, որը դատարանը քննելու Է վաղը: Երեկ ես ստորագրեցի արտահանձման խնդրագիրը եւ վավերացրեցի այն»,- ասել Է նախարարը:

Հունիսի 11-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաստատել Էր այն տեղեկատվությունը, որ ինքը Ասանժի արտահանձան պաշտոնական հարցում Է ուղարկել Մեծ Բրիտանիա: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, հայտարարել Է, թե պահանջագիրն ուղարկվել Է հունիսի 6-ին: Մեծ Բրիտանիայի հետ ԱՄՆ-ի պայմանագրի համաձայն՝ հարցումը պետք Է ուղարկվեր Ասանժի ձերբակալումից հետո 60 օրվա ընթացքում, որը կատարվել Է ապրիլի 11-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Արտահանձնման պահանջագիր ուղարկելուց հետո ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա նոր մեղադրանքներ առաջադրել Ասանժին: Ասանժը 2006 թվականին հիմնել Է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում Է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին: Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան Է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել Է գրեթե յոթ տարի: Ապրիլին Էկվադորը մերժել Է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել Է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին Է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել Է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար« հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ