1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՍԴ-ի դատավորի թեկնածուն վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում արդարադատություն իրականացնելիս չի ունենալու որևէ կաշկանդվածություն

  ՍԴ-ի դատավորի թեկնածուն վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում արդարադատություն 
իրականացնելիս չի ունենալու որևէ կաշկանդվածություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում արդարադատություն իրականացնելիս որևէ կաշկանդվածություն չի ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

Լրագրողի դիտարկմանը, թե որոշ ընդդիմադիրներ մտահոգություն ունեն, որ Գրիգորյանը իշխանության ներկայացուցիչների մտերիմն է ու անաչառության հետ կապված խնդիր կարող է լինել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Ես բացարձակապես կաշկանդվածություն չունեմ: Ես այդ պաշտոնում չեմ ընտրվում, որ որևէ խմբավորման ներկայացուցիչ լինեմ այնտեղ: Ես նախապես իմ բոլոր վստահորդների հետ քննարկել եմ այս հարցը, որ ես չեմ գնում հին ավանդույթները շարունակելու»:

Նա նշեց, որ ինքն ունի քաղաքական հայացքներ, ավելին` չկա մարդ, որ քաղաքական հայացք չունենա: «Սակայն այլ խնդիր է, թե որքանով են դրանք ազդում դատավորի արդարադատության իրականացման վրա»,-նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե իր քաղաքական հայացքներն արդյոք չեն խանգարի, եթե օրինակ իշխանության որևէ ներկայացուցիչ փորձի զանգով միջամտել արդարադատություն իրականացմանը՝ Գրիգորյանը պատասխանեց՝ ցանկացած որոշում լինելու է իր որոշումը: «Անցյալ տարիների ընթացքում դատավորների վերաբերյալ ընկալումն այնպիսին է եղել, որ կարելի է նրանց զանգել ու ասել, թե ինչ անեն: Ցանկացած որոշում լինելու է իմ որոշումը: Եվ ես երբևէ չեմ արդարանալու, թե ես ճնշման տակ եմ: Որ պահին ես ճնշման տակ լինեմ, ես դատավոր չեմ լինի»,-նշեց թեկնածուն:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նույն թեկնածուին երկրորդ անգամ  առաջադրելու հետ կապված սահմանադրական օրենքի խախտում կա, նա նշեց, որ որևէ խախտում չի տեսնում:  «Սա հանրապետության գլխի սահմանադրական լիազորության իրականացումն է: Եվ օրենսդիրը չի կարող դրան միջամտել: Որոշ ընդդիմադիրների կողմից ՍԴ-ի օրենքի դրույթի մեկնաբանությունը, թե նոր թեկնածու նշանակվում է ոչ այն անձը, որը նախկինում առաջադրվել է, նշանակում է միջամտություն պետության գլխի սահմանադրական լիազորությանը, նախագահի լիազորությունները նախատեսված են Սահմանադրությամբ և դրանց սահմանափակումներին ԱԺ-ն չի կարող մասնակցություն ունենալ»,-ասաց Գրիգորյանը:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: Նրան առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]