1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Մոսկովյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում 
բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ  «911» ծառայությանը հունիսի 13-ին, ժամը 12:01-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին: 

Ամբողջությամբ այրվել են «Չինար» ռեստորանի արտաքին ծխատար խողովակը (30 գմ), մուտքերից մեկի 8-9-րդ հարկերի պատուհանները (2 գմ), իսկ 6-7-րդ հարկերի պատուհանները՝  ջերմահարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]